Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Անհրաժեշտ է մերժել ժողովրդավարական արժեքների այլասերումը»․ Անդրանիկ Թևանյան

49
Այսօր, 15:18
«Անհրաժեշտ է մերժել ժողովրդավարական արժեքների այլասերումը»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Իրական արևմտյան (համամարդկային) արժեքներն այսօր պետք է պաշտպանել «կոլեկտիվ» Արևմուտքից, որը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և նմանատիպ մյուս երկրների հանդեպ նեոռասիզմ ու նեոֆաշիզմ է կիրառում: Մեզ ասում են, որ դուք ընդամենը հետաքրքիր եք որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ պայքարում: Այդ ամենի հետևանքով Ուկրաինան քամվում է:
Մոլդովայում դիկտատուրա է, բայց Արևմուտքն ասում է, որ դա ժողովրդավարություն է և կեղծում է ընտրությունները (ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն զոռով անցկացրեցին՝ դիմելով ընտրակեղծիքների):
Վրաստանը դիմադրում է և չի ուզում զոհաբերվել, ինչն առաջացրել է Արևմուտքի զայրույթը:
Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դնել զոհասեղանին՝ հանուն արևմտաթուրքական ծրագրերի ու հանուն սեփական կաշվի փրկության:
Մեզ անհրաժեշտ է մերժել ժողովրդավարական արժեքների այլասերումը, մերժել դրածո Նիկոլի քաղաքականությունը և ձևավորել նոր իշխանություն»:

«Անհրաժեշտ է մերժել ժողովրդավարական արժեքների այլասերումը»․ Անդրանիկ Թևանյան
Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան