Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Տեղակալներին ԱԺ ուղարկելով և անհասանելի լինելով՝ ուժեղ ղեկավար չեն դառնում»․ Անդրանիկ Քոչարյան

46
Այսօր, 17:06
«Տեղակալներին ԱԺ ուղարկելով և անհասանելի լինելով՝ ուժեղ ղեկավար չեն դառնում»․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումներին ամեն մեկն իր քիմքին հարիր մեկնաբանություն ու գնահատական տվեց։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը․ «Որևէ առողջ իրական վերլուծություն չկա։ Իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման և կադրային համակարգի առողջացման և զոռբայության բախումների վառ դրսևորում էր»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այդ օրը տեղի էր ունեցել Քյարամյան-Աղազարյան հայտնի վիճաբանությունը։ Քոչարյանի խոսքով՝ պառլամենտարիզմի և ժողովրդավարության հաստատաման ճանապարհը շատ փշոտ է և բոլոր պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն լսելու սուր քննադատություններ։ Ըստ նրա՝ միայն Նիկոլ Փաշինյանն է, որ չի խուսափում գնալ խորհրդարան, լսել ծանր քննադատություններ․ «Շատերն են խուսափում պառլամենտական լսումներից, սակայն իրենց տեղակալներին ուղարկելով և անհասանելի լինելով, ուժեղ ղեկավար չեն դառնում»,- ասաց Քոչարյանը։

«Տեղակալներին ԱԺ ուղարկելով և անհասանելի լինելով՝ ուժեղ ղեկավար չեն դառնում»․ Անդրանիկ Քոչարյան