Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրոջ և ծառայի շփում է»․ Մարգարիտ Եսայան

93
Երեկ, 15:24
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրոջ և ծառայի շփում է»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակցություն Հայաստանի և ադրբեջանի միջև գոյություն չունի, դա տիրոջ և ծառայի շփում է, երբ տերը հրահանգներ է տալիս իսկ ծառան՝ վազվզելով փորձում դրանք իրականացնել։ Բանակցություն և դասական և միջազգային բոլոր չափանիշներին համահունչ իրականացնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր կենսագրությամբ, նախագահության տարիների միջազգային հեղինակությամբ կարողացավ ԵԱՀԿ Մինսկի խմբում հավուր պատշաճի առաջ տանել Արցախի հարցը, ընդունել տալով հիմնարար սկզբունքները և պնդելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անքննելիությունը և Արցախի Հանրապետության կարգավիճակի անվերապահ ընդունման անհրաժեշտությունը։ Իսկ 2016-ի քառօրյայից հետո այլևս աներկբա էր, որոշ քայլերի արդյունքում Արցախի հարցում ՀՀ դիվանագիտության հաղթանակը շատ մոտ էր։ Եվ, որպես լրագրող, ապա նաև պատգամավոր, բազմիցս համոզվել եմ, և, դա առկա իրողություն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար Հայաստանի դիրքորոշումը եղել է ընդունելի և կառուցողական, իսկ Ադրբեջանինը՝ մերժելի։ Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վկայությունները կան, հարցազրույցները։
Եկավ այս թյուրիմացությունը և բերանը ծռմռելով երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից հայտարարեց՝ ինչ պետք ա էդ էլ բանակցում ենք, սկսում ենք զորայական կետից և այլ ազգադավ տափակություններ։ Ու, անիվը սկսեց թարս պտտվել։ Այսօր, երբ Արցախը հանձնել է, ՀՀ սահմաններից ադրբեջանցի զինվորները շուրջ 300 կմ առաջ են մխրճվել և՝ ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի, թյուրիմացությունը պատրաստվում է արտահերթ կամ հերթական ԱԺ ընտրության և, գի՞տեք ինչ նպատակով է շտապում, որովհետև այլևս դուխը չի հերիքում ամբողջությամբ իր վրա վերցնել իր տիրոջ պահանջներից ևս մեկը կատարելու պատասխանատվությունը՝ այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը և մեր պետության 30 ամյա անկախության պատմությունը զրոյացնել ու դարձնել ոչինչ։ Դա անելու համար «վիշապին» ևս մեկ անգամ «680 հազարանոց» քվե է պետք, որ կանգնի ու ասի՝ ժողովուրդը ընտրեց, ժողովուրդը ընդունում է իմ քաղաքական գիծը, և ժողովուրդը ուզում է փոխել Սահմանադրությունը։
Այս ձեռագիրն այլևս վաղուց հայտնի է՝ ինքը մեղավոր չէ, ինքը պատասխանատու չէ, մեռնեմ ժողովրդի ընտրությանը, ուզում է կուշտ ապրել․․․ Եթե այս ամենը այսպես իրոնիկ չներկայացնենք, կհասկանանք, որ իրականում մի մեծ կեղտի մեջ ենք և պետք է շտապել։ «Խաղաղության պայմանագիր» ասվածը զուտ խայծ է, որով այստեղ խաբում են ժողովրդին, իսկ ադրբեջանում սպասում են նոր զիջումներին։
Ընդ որում, ադրբեջանը չի էլ թաքցնում, որ սպասում է Սահմանադրության «համաժողովրդական» փոփոխությանը։ Ուրիշ ո՞նց բացատրես Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի պնդումը՝ Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ «Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել»,- «Ազատության» փոխանցմամբ՝ ասել է նա Berliner Zeitung-ին հարցազրույցում։
Հետևաբար, ադրբեջանում հասկանում են, որ այս թյուրիմացությանը հեռացնելուց հետո, ՀՀ-ում ձևավորված նոր իշխանությունը անմիջապես անընդունելի է հայտարարելու բոլոր այն թղթեր-պայմանագրերը, որոնց տակ կա այս թյուրիմացության ստորագրությունը։
Ուրեմն՝ ի գործ․․․․եթե չենք ուզում հայոց Հայաստանն էլ կորցնել․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան