«Ինչո՞ւ է Սիմոնյանը «բումերանգը» պտտում Փաշինյանի կողմը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները հարց են տալիս իր ցածր վարկանիշի մասին, որ արձանագրել է միջազգային կազմակեչպության սոցհարցումը: Իսկ Սիմոնյանը փաստորեն «բումերանգը» ուղղում է Նիկոլ Փաշինյանի կողմ, հայտարարելով, որ ինքը չունի առանձին վարկանիշ, իրենց վարկանիշը մեկ է՝ քաղաքական թիմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան: Ասել կուզի՝ եթե իմ վարկանիշը ցածր է, ուրեմն՝ ցածր է նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Ինչո՞ւ է նա «բումերանգը» պտտում Փաշինյանի կողմ: Որովհետև համոզված է, որ Փաշինյա՞նն է այն արձակողը, թե՞ ունի տեղեկություն կամ համոզված է, որ Փաշինյանը մտադիր է իրեն «հրել» բարձունքից, որի վրա կանգնելու տեղը քչանում է: Արդյո՞ք դրանով է պայմանավորված և այն հայտարարությունը, որ Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մասով անում է Ալեն Սիմոնյանը, արդարացնելով Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիան «միջազգային լեգիտիմությամբ»: Ինչ, ինչ, բայց Սիմոնյանը լավ գիտե, որ Հայաստանում իշխանությունը այլևս «Աստծուց»՝ այսինքն ժողովրդից չէ, այլ դրսից, այսինքն արտաքին կոնյուկտուրայից, հետևաբար պետք է առավելագույնս բավարարել այդ կոնյուկտուրայի պահանջներին: Իսկ այստեղ, Սիմոնյանը թերևս բավականին լուրջ ահազանգ դիտարկեց Ժնևում Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ հանդիպման չեղարկումը: Միևնույն ժամանակ, ԱԺ նախագահի ակնարկը հերթական անգամ հուշում է, որ իշխանության ներսում «արշալույսները խաղաղ» չեն, բայց ամենևին ոչ սովորական «ոչ խաղաղությամբ»: Իրադարձությունների արագությունը՝ թե ներքին, թե առավել ևս արտաքին, Հայաստանում 2018 թվականից հետո կառավարող ուժին բերել է մի կետի, երբ ընդամենը 6-7 տարի անց առաջացել է «զոհաբերության» անհրաժեշտություն: Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ անհրաժեշտությունն աճելու է, և դա պատկերացնում, հասկանում, կամ առնվազն զգում են բոլլորը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Մինչ ՀՀ իշխանությունն ափալ-թափալ պրոցեսը տանում է, Ադրբեջանում չի էլ հրապարակվել կանոնակարգը». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
116:54«Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ալիևին»․ Հակոբ Բադալյան
2016:12«Պետության ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է»․ Անժելա Էլիբեգովա
2316:00«Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»․ Ավետիք Չալաբյան
2615:36«Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրոջ և ծառայի շփում է»․ Մարգարիտ Եսայան
2615:24Պեսկովը Մոսկվային հարվածելու մասին Թրամփի խոսքերը զգացմունքային հայտարարություն է անվանել
4315:06