Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է մնալ ձեր ընկերը»․ Ագնեսա Խամոյանը՝ Կարեն Անդրեասյանին

36
Այսօր, 12:30
«Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է մնալ ձեր ընկերը»․ Ագնեսա Խամոյանը՝ Կարեն Անդրեասյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերն ուղղված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին վերաբերվում էին Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին․ «Դուք երաշխավորել էիք մի մարդու համար, ով որոշ ժամանակ անց խնդիրներ ունեցավ իշխող ուժի պատգամավորների մեծ մասի հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հրաժարականը»,-հարցրեց Խամոյանը։ Կարեն Անդրասյանը հակադարձեց՝ պատասխանելով, որ նա ոչ մի նախարարի համար երաշխավորություն չի տվել։ «Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է մնալ ձեր ընկերը։ Ձեզ պատկերացնում են որպես համախոհներ, բայց փաստացի հայտարարեցիք, որ ձեզ համար միևնույն է, թե ով կլինի Արդարադատության նախարար»,- նկատեց Խամոյանը։

«Ինձ համար ընկերները երբեք չեն եղել պաշտոններով ու քաղաքական հայացքներով։ Մեր մանկության ընկերությանը ոչ մի վնաս չի եղել։ Մի անհանգստացեք, բոլոր ընկերներն իրենց տեղում են, անհոգ եղեք»,- պատասխանեց Անդրեասյանը։

«Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է մնալ ձեր ընկերը»․ Ագնեսա Խամոյանը՝ Կարեն Անդրեասյանին