Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

Արթուր Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

44
Այսօր, 10:24
Արթուր Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին, հայրը, հոկտեմբերի 29-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազոության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ «Ազդարար» հարթակում հրապարակված՝ Աննա Բաղդասարյանին ուղղված ծանուցագրից տեղեկանում ենք, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր և որի հիման վրա Աննա Բաղդասարյանի անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Դատելով դատախազության մյուս ծանուցագրերից՝ ուղղված Բաղդասարյանի որդուն և հորը, վերջիններիս անունով հաշվառված գույքերը նույնպես հանդիսանում են բռնագանձման առարկա։