Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Դուք ունեք մի վերջին շանս». Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին

48
Այսօր, 11:00
«Դուք ունեք մի վերջին շանս». Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում կրկին հաստատեց, որ իրենք այսօր չեն մասնակցելու սահմանազատման վերաբերյալ կանոնակարգի մասին հարցի քննարկմանն ու քվեարկությանը․ «Այս կանոնակարգը հակասահմանադրական է և հակաօրինական, չի առնչվում ազգային պետական շահերի պաշտպանության հետ։ Երեկ հանդես ենք եկել համապատասխան հայտարարությամբ։ Երեկ հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվեց կանոնակարգը, ոչ մի հարցի պատասխան լիարժեք չտրվեց, մնաց օդում կախված։ Այս ԱԺ-ն ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը և այն պայմանում, որ Ադրբեջանում համընթասց գործընթաց տեղի չի ունենում, սա նոնսենս է։ Ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար։ «Հայաստան» խմբակցությունն այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու»,- հայտարարեց Ռուստամյանը։
Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գործընթացը համարվում է ավարտված, երբ կողմերը կհաստատեն փաստաթղթերը և կփոխանակվեն ծանուցումներով։

Հակադարձելով Ալեն Սիմոնյանին՝ Ռուստամյանն ասաց, որ այդ դեպքում փաստաթուղթը ՀՀ-ում կստանա ներքին օրենսդրական ուժ, այնինչ դեռ Ադրբեջանում նման գործընթաց չկա․ «Դուք ունեք մի հատ վերջին շանս։ Հարցը պահեք օրակարգում այնքան ժամանակ, մինչև տեսնեք Ադրբեջանն ինչ է անում, մի վավերացրեք հիմա»,- նշեց Ռուստամյանը։

«Հայաստան» խմբակցությունն այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու»․ Արմեն Ռուստամյան
«Դուք ունեք մի վերջին շանս». Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին