Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Առաջնագիծ են բերվել պաչող պառավներն ու Օդնոկլասսնիկում Նիկոլի հետ դրուզյա դասատուներն ու պոլիկլինիկաների սանիտարկեքը»․ Նաիրա Զոհրաբյան

43
Այսօր, 11:12
«Առաջնագիծ են բերվել պաչող պառավներն ու Օդնոկլասսնիկում Նիկոլի հետ դրուզյա դասատուներն ու պոլիկլինիկաների սանիտարկեքը»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել չհայտարարված քարոզարշավի։ Մարզերում տրված է թիվ մեկ տագնապ. առաջնագիծ են բերվել բոլոր պաչող պառավներն ու Օդնոկլասնիկում Նիկոլի հետ դրուզյա դասատուներն ու պոլիկլինիկաների սանիտարկեքը, ովքեր մարզային իշխանության «ստարտ» կնոպկայով պիտի թռնեն Նիկոլի գիրկն ու արտաբերեն շպարգալկայով տրենիրովկա արած տեքստը՝ Նիկոլի բերած երջանիկ ապագայի մասին։
Բացի մարզային պաչող դեսանտից, առաջնագիծ է բերվել նաև քաղաքական Ծերեթելիի ողջ արսենալը՝ «սաղ նախկիններն են մեղավոր» վնգստոցով։ Քաղաքական Ծերեթելու դեսանտիկները բոլոր հնարավոր լրատվական ծակերից նույն ժամկետնանց օրակարգն են ծամում, որից վաղուց արդեն փտած լափի հոտ է գալիս, քանզի անգամ ամենազտարյուն զոմբին այլևս հրաժարվում է տրամադրել իր ան-IQ ուղեղը՝ լվացքի համար։
Ու սա ևս դեռ ամբողջը չէ։ Առաջնագիծ են բերվել նաև արևմտյան տարբեր սոցիոլոգիական կենտրոններ, ինչպես օրինակ, ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտն իր հարցումներով, ըստ որոնց՝ երկրի թիվ մեկ հեծանվորդ Փաշինյանն անմրցելի է։
Ես չգիտեմ, թե է՛ս անգամ որքան ճշգրիտ են այդ հարցումները, բայց մի օրինակ հիշեցի. թավշյալ տեռորից հետո, 21-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ, այս կենտրոնը հրապարակում է սոցհարցում, ըստ որի՝ Հայաստանի ամենավարկանիշային և ամենահեղինակավոր կին գործիչը, բռնվեք չընկնեք, Լենա Նազարյանն է։
էսպիսի անասունիզմ, այս ինստիտուտն իրեն թույլ չէր տա անգամ Ռուանդայի դեպքում։
Այսպիսով, երկրի թիվ մեկ հեծանվորդը մոբիլիզացրել է իր գրպանի ողջ պարունակությունը՝ Ծերեթելու քաղաքական դեսանտն ու մարզային պաչողների խրոխտ մարտագունդը, Օդնոկլասնիկի ու Տիկտոկի՝ չստիկով կանանց և «դիվանի վետերանների» տղամարդկանց հայհոյագունդը, գրպանային դատարանների քաղաքական հաշվեհարդարներն ու ժողովրդավարությունը կամասուտրայի բոլոր դիրքերով բռնաբարած տարբեր արևմտյան կառույցներն ու սրանցով պատրաստվում է հաջորդ իշխանազավթմանը։ Չնայած 26-ի ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, բայց դատելով առաջնագիծ բերված պաչող պառավների, Օդնոկլասնիկի դրուգների արտանետած շմոլ գազի պերեդոզից, չի բացառվում, որ երկրի թիվ մեկ հեծանվորդը, ի կատարումն Իլհամ Հեյդարովիչի աննահանջ պահանջի՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, սույն հանձնարարականը կատարելուն զուգահեռ, գնա նաև արտահերթ ընտրության։
Այլապես, առնվազն «իզվրաշչեն» է պետք լինել, ևս մի տարի ու կես հանդուրժելու Օդնոկլասնիկի կնիկների չստիկային էրոտիկան»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան