Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Վերջնականապես ձևակերպեցին իրենց քաղաքական նպատակը»․ Արթուր Հովհաննիսյան

41
Այսօր, 12:42
«Վերջնականապես ձևակերպեցին իրենց քաղաքական նպատակը»․ Արթուր Հովհաննիսյան

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանի «Հայաստան» և Սերժի «Պատիվ ունեմ» դաշինքները վերջնականապես ձևակերպեցին իրենց քաղաքական, ավելի շուտ արտաքին քաղաքական նպատակը. Հայաստանը պետք է չունենա սահմաններ, լինի անորոշ տարածքով երկիր, մնա խոցելի, որ բաց մնա նորից մեր վզին թոկ քցելու հնարավորությունը, այս անգամ, ըստ դաշնակների շրջաբերականի, Հայաստանը բռնակցելու միութենական պետությանը:
Սա է խորհրդարանական ընդդիմության, փողոցում դեգերող տերտերի, ամբողջ օրը կեղծ լուրեր գեներացնող լրագրողների, օրավարձով քաղաքագետների և մի շարք այլ ապազգային տարրերի հանձնարարությունը»: