«Ովքե՞ր են ընտրել. հրապարակեք ժյուրիի քվեարկության արդյունքները»․ Ստյոպա Սաֆարյան
192
Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ., 15:48
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային Հեռուստաընկերությունը հրապարակայնացրել է Մանկական Եվրատեսիլի Հայաստանի մասնակիցի տեսահոլովակը։ Մի կողմ եմ թողնում, որ Հանրային Հեռուստաընկերությունն այդպես էլ հանրությանը չներկայացրեց իրենց ասած ավելի քան 100 մասնակցի քասթինգի տեսանյութերը, որի պահանջ համացանցում ներկայացրել էին չափազանց մեծաքանակ մարդիկ՝ կամ մեկնաբանությունների դաշտում, կամ նման պահանջ պարունակող գրառումներին հավանություն տալով։ Ուղղակի անթույլատրելի է նման բեսպարդոննի մոտեցումը, հանրության թեկուզև 10 մարդու օրինական պահանջի անտեսումը։ Հանկարծ չմտածեք, թե մեր հարկերի հաշվին պահվող հեռուստաընկերության գումարները, որոնց հաշվին Հայաստանի մասնակցին ու նրա հետ զվարճալի ճամփորդություններ ու կայծեր անող թիմին ուղարկելու եք Եվրոպա, տեսահոլովակ եք նկարել, պարուսույց վարձել և այլն, ձեր անձնական փողերն են, ու դուք կարող եք անհաշվետու մնալ ու լինել։ Երգի մասին։ Տաղտուկ, ձանձրալի, անհետաքրքիր։ Կեսից ավելին էլ չես կարողանում լսել։ Լավ, մենք անճաշակ ենք, տրենդներից հետ ենք մնացել, ոչինչ չենք հասկանում։ Դուք պրադվինուտին եք, ամեն ինչ գիտեք։ Չնայած, ինչպես հասկանում եմ՝ Հանրայինում Եվրատեսիլով զբաղվող թիմին բացառապես իրենց ճամփորդություններն են հետաքրքիր։ Մանավանդ, որ չափազանց փոքր մասնակցություն ունեցող այս մրցույթում դժվար բան չէ 16 մասնակցի մեջ առաջին տասնյակում մի տեղ վերցնել, մանավանդ որ Եվրոպայում շատ հայրենասեր հայեր պարտաճանաճ քվերկել ու քվերկում են Հայաստանից ներկայացված ցանկացած թեկնածուի․․․ Դե այդ հորիզոնականի տակ էլ ԽԾԲՆ-երով կատարված ընտրությունը ստվերվում է ու մոռացության մատնվում․․․ Երեխայի մասին չեմ ուզում շատ բան գրել․ երեխան մեղք չունի, որ երազել է Եվրատեսիլում հանդես գալ։ Երեխային վնասել չեմ ուզում, ու առաջարկում եմ նրա անձի վրա չկենտրոնանալ։ Ու այս անհասկանալի ընտրության հետ ինքը կապ չունի։ Բայց, կներեք, անգամ ձայնագրված երգից զռում է, որ ձայնը ծյունինգ ու չգիտեմ ինչ են արել․․․ Բնական ձայն չէ ու մեծ հարց է՝ կարողանալո՞ւ է արդյոք երգել, թե ոչ․․․ Եթե անգամ տաղանդը չափազանց ակնառու լիներ, միևնույնն է, հարց է՝ ինչո՞ւ պետք է նման «ընտրություն» կատարվեր։ Ինձ համար արդեն ակնհայտ է, որ Լեոյի կողքին եղել են մասնակիցներ, որոնք իրենց վոկալային ու այլ տվյալներով գերազանցել են նրան։ Կողքից գիտեմ նաև, որ ընդհուպ մարզերից են եղել շատ լավ բալիկներ։ Ու ակնհայտ է, որ Լեոյի ընտրությունը կատարելիս այլ չափանիշներ, գործոններ ու հաշվարկներ են աշխատել։ Արդեն ստիպված եմ ենթադրել, որ 100 մասնակիցների մեջ շատեր են գերազանցել Լեոյին, բայց վերջինիս են ընտրել։ Ովքե՞ր են ընտրել։ Հրապարակեք ժյուրիի քվեարկության արդյունքները։ Հրապարակեք քասթինգի տեսագրությունները։ Դուք պարտավոր եք դա անել։ Իսկ եթե ժյուրին այլ «խորհրդատվական կարծիք» է ներկայացրել, որն անտեսել եք, բայց հանրայինի թիմն է ընտրել տղային, հրապարակեք Հանրային այդ թիմի անդամների անուն-ազգանունները, որպեսզի հանրությունն էլ հասկանա, թե նրանք ինչ առնչություն ունեն ընդհանրապես երաժշտության հետ, ու ինչ կոմպետենցիաներ նման ընտրություն կատարելու համար։ Չի կարելի։ Ուղղակի չի կարելի։ Միգուցե տղան, որն ակնհայտորեն երգը, երգելը սիրում է, ապագայում փայլի։ Մեծագույն հաջողություններ եմ մաղթում բալիկին։ Բայց նրա ծնողները առնվազն պետք է ձեռնպահ մնային իրենց բոլոր կարգավիճակներով հանդերձ /ԱՄՆ-ում հաստատվել, քանի որ ամերիկահայերը ավելի փողոտ գրպան ունեն, ի վերջո՝ կարող էին իրենց երեխաներին ամենատարբեր մրցույթներին ուղարկել, հատկապես որ ֆինանսական միջոցներ ունեն և այլն/ այս եղանակներով իրենց երեխային Եվրոպա տանելուց, ու թողնեին, որպեսզի Հայաստանի շատ սովորական երեխաներն իրենց բախտը փորձեին, մանավանդ որ վերջիններս իրենց ընտանիքներով Հայաստանի քաղաքացի են, ծառայելու են, պահելու են Հայաստանը․․․ Իսկ երգերում Հայաստանի մասին երգելը, երգերով չերեզ ատլանտյան օվկիանոս Արաքսն անցնելը, Վան ու Սիփան հասնելը թղնեինք իրենց խղճին, ինչը արել են Ամերիկայում հաստատված երգիչները․․․ Հետգրություն․ նայե՛ք, այդպես ԽԾԲ-ներով, հովանավորչություններով Եվրատեսիլ գնացած երգիչներն այսօր բացի փոքր զալերից այլ մեծ զալեր չեն էլ հավաքում։ Տեսահոլովակների դիտումները հրաշքով մի քանի միլիոն դիտում են ունենում։ Ոչ ավելին։ Անուններ չտամ։ Բոլորը նրանց գիտեն։ Չկա հեռուստաընկերություններով նրանց հանրությանը պարտադրելու հնարավորությունը, ակնհայտ է դառնում նաև, որ չի եղել նաև տաղանդ։ Ու դա երբեք չի եղել»։