Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Աթենք» ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. «Ժողովուրդ»

81
Այսօր, 09:12
«Աթենք» ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել։

Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը սեպտեմբերի 20-ին վարչական դատարան հայց է ներկայացրել ըննդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ պահանջելով անվավեր ճանաչել կարգադրությունը։ Նշենք, որ տեսչական մարմնի գործառույթն է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի, ներառյալ՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում։

Դատելով իրավիճակից՝ «Աթենք» ՍՊԸ-ում կանոնների խախտում է եղել, և տեսչական մարմինը կարգադրություն է իջեցրել, ինչի հետ ՍՊԸ-ն համաձայն չէ։

Հետաքննությունը կշարունակենք հասկանալու համար, թե ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը «Աթենք» ՍՊԸ-ում»։

Մանրամասները՝ թերթի համարում: