«Այս իշխանություններն «ազգային» բառից այնպես են խորշում, ինչպես թուրքը՝ խոզի մսից»․ Ատոմ Մխիթարյան
![]() «Ներկա իշխանություններն «ազգային» բառից այնպես են խորշում, ինչպես թուրքը՝ խոզի մսից։ Այս նախագծում «ազգային» բառը կա միայն «Գիտությունների ազգային ակադեմիա» բառակապակցության մեջ։ Նրանց պետք է ազգայինն արմատախիլ անել»,- «ՀայաՔվե»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, ասաց ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը․ «Եթե կարճ, ապա այդ նախագիծն այն մասին է, որ պետք է ԳԱԱ-ն կազմաքանդել, այնտեղից միանգամից հանել գիտական բոլոր կազմակերպությունները, մի մասը բռնակցել ԲՈՒՀ-երին և այդ ԲՈՒՀ-երի անունները դնել համալսարան։ Գիտական կազմակերպությունները, համաձայն այս նախագծի, ևս երկար կյանք չեն ունենա, դրանք կբաժանվեն մի քանի տարատեսակների»,- նշեց Մխիթարյանը՝ մանրամասնելով սպասվող խնդիրները։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
