Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Ի՞նչ եղավ, որ որոշեցին մանկական դեմարշին վերջ տալ». Արթուր Խաչատրյան

75
Այսօր, 12:00
«Ի՞նչ եղավ, որ որոշեցին մանկական դեմարշին վերջ տալ». Արթուր Խաչատրյան

ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպում է տեղի ունենում ՌԴ-ում, կան տեղեկություններ, որ նախատեսվում է նաև Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև երկկողմ հանդիպում․ ի՞նչ սպասել այդ հանդիպումներից՝ հաշվի առնելով, որ երկար ժամանակ հայաստանյան ղեկավարությունը չի մեկնել Մոսկվա։ «Լուրեր»-ին տված հարցազրույցում, այս հարցին ի պատասխան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է․ «Ուզում եմ նախ հասկանալ՝ այդ ի՞նչ եղավ, որ իրենք որոշեցին այդ երկար մանկական դեմարշին վերջ տալ, որովհետև միջպետական հարաբերություններում նեղանալ, չգնալ, չբանակցելը՝ երկու նեղացած տեգոր կնոջ նման, ընդունված չէ։ Եթե ունես խնդիր, պետք է գնաս բանակցես․․․

Ընդհանրապես բոլոր շփումներին դրական եմ վերաբերվում, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հայկական շահեր չեն հետապնդում, ես շատ սկեպտիկ եմ, որ հավատամ, թե Մոսկվայում, Բրյուսելում կամ լուսնի վրա ընթացող բանակցություններում իրենք հայկական շահ կպաշտպանեն»։

«Ի՞նչ եղավ, որ որոշեցին մանկական դեմարշին վերջ տալ». Արթուր Խաչատրյան