Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայերին Լիբանանից տարհանելու պահանջ հայ համայնքը ՀՀ-ի առաջ չի դրել»․ Վերա Յակուբյան

71
Այսօր, 13:00
«Հայերին Լիբանանից տարհանելու պահանջ հայ համայնքը ՀՀ-ի առաջ չի դրել»․ Վերա Յակուբյան

Լիբանանահայությունը ՀՀ իշխանության առաջ հարց չի բարձրացրել՝ համայնքին տարհանելու վերաբերյալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը՝ նշելով, որ եթե անգամ հայեր մեկնում են, ապա դա իրենց անհատական որոշումն է:
Լիբանանի ռմբակոծություններն ու Լիբանանի հարավային սահմաններին լարված իրավիճակը, ինչպես նշել է Վերա Յակուբյանը, շարունակվում է: Նրա փոխանցմամբ՝ օրերս ռմբակոծություններն ուժգնացել են, բայց ընդարձակվելու մասին լուր չկա, ռմբակոծությունները թիրախային են, «կատաղի, բայց՝ թիրախային»:

Ինչ վերաբերում է հայությանը տարհանելու հարցին, ապա նրա գնահատմամբ, դեռևս նման անհրաժեշտություն չկա:

«Ովքե՞ր պետք է դուրս գան Լիբանանից, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։ Մեկը ես, որ ունեմ երկքաղաքացիություն, բայց դեռ մտքովս չի անցնում մեկնել»,- ասել է նա՝ նշելով, որ թռիչքներ կան, մասնավորապես լիբանանյան ավիաուղիներն իրականացնում են, բայց օդանավակայանի ճանապարհն անվտանգ չէ, այդ ճանապահին լինում են ռմբակոծություններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: