Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

««Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ» ասողն ի՞նչ կապ ունի` որ բնագավառից է». Տիգրան Վարդանյան

110
Երեկ, 17:54
««Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ» ասողն ի՞նչ կապ ունի` որ բնագավառից է». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ համար միևնույն ա, թե ով ա խոսողը՝ եկեղեցական, թե քաղաքական կամ հասարական գործիչ, թե մեկ այլ բնագավառի մարդ: Օրինակ՝ «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ» ասողն ի՞նչ կապ ունի, որ բնագավառից է կամ ով է: Եթե դուք համաձայն չեք էս մտքի հետ, ուրեմն պետք չի երկակի ստանդարտներով ապրել՝ երբ նիկոլական նման միտք ասի՝ քրֆեք, իսկ երբ ձեր կողմից հարգված կամ ընկալելի որևէ մեկը՝ լռեք: Կամ էլ նման միտք հայտնողներին հակադարձող մարդկանց ասեք, թե բա՝ չի կարելի: Իսկապե՞ս: Դուք էլ, ձեր երկակի ստանդարտներն էլ:
Բոլոր նրանք, ովքեր ասում են էս միտքը, ապա վստահաբար կարելի է ասել, որ իրենք համակերպվել են և՛ Արցախի անկման հետ, և՛ Հայաստանի գահավիժման: Զուտ հերթական դերն են տվել, զբաղվում ա»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան