Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո ՍԴ-ի պաշտոնական կայքում հասանելի է միայն Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը». Էդգար Ղազարյան

79
Այսօր, 01:00
«Օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո ՍԴ-ի պաշտոնական կայքում հասանելի է միայն Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը». Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է. «Օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հասանելի է միայն ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը սահմանային հանձնաժողովների կանոնակարգին առնչվող որոշման վերաբերյալ։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի հատուկ կարծիքները հասանելի չեն։ Հետագա որևէ հրապարակում պետք է համարել ապօրինի և առոչինչ։
Հ․Գ․ Խորհուրդ եմ տալիս ՍԴ աշխատակազմի աշխատակիցներին հետին թվով չանել որևէ ապօրինություն և զեղծարարություն՝ հետագա քրեական վարույթներում մեղադրյալի կարգավիճակում չհայտնվելու համար»։

Ապա նա մեջբերել է հատված Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքից. «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռելու» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»:

ՍԴ-ի պաշտոնական կայքում հասանելի է միայն Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը
ՍԴ-ի պաշտոնական կայքում հասանելի է միայն Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը
Աղբյուրը`   Էդգար Ղազարյան