Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Հատուկ նվերով այցելեցի ԲԴԽ»․ Բորիս Մուրազի

108
Երեկ, 17:06
«Հատուկ նվերով այցելեցի ԲԴԽ»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայաստանում դատական իշխանությունը երբեք անկախ չի եղել այնպես, ինչպես սահմանված է օրենքով, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ոչ միայն փորձ է արվում ոչնչացնել դատական իշխանության անկախության մնացուկները, այլև այդ պրոցեսն արդեն սադոմազոխիստական դրսևորումներ է ստանում։ Դատական իշխանության սադոմազոյի գլխավոր դերերում էին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանը։ Անդրեասյանի և Մինասյանի սադոմազոխիստական դրսևորումները դատական իշխանության նկատմամբ չէր կարող ինձ անտարբեր թողնել։ Այս իրավիճակն ինձ ստիպեց հատուկ նվերով այցի գնալ ԲԴԽ»։

Աղբյուրը`   Բորիս Մուրազի