Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Ամենուր անառողջ մթնոլորտ է»․ Հովհաննես Խուդոյան

113
Երեկ, 17:12
«Ամենուր անառողջ մթնոլորտ է»․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի միջոցառումներից մեկը խաթարվել է հոսանքի կտրվելու պատճառով։
Իսկ արդարադատության նախարարությունում անարդար իրավիճակ է ստեղծվել։
Առողջապահության նախարարությունում անառողջ մթնոլորտ է տիրում։
Աշխատանքի նախարարությունում անաշխատ եկամուտ են ստանում։
Ներքին գործերի նախարարությունը խառնվել է արտաքին գործերի նախարարության ներքին գործերին։
Տարածքային կառավարման նախարարությունը անկառավարելի է դարձել։
Ազգային անվտանգության ծառայությունը վտանգավոր խաղ է սկսել։
Պետական վերահսկողական ծառայությունում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից»։