Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Դրա համար էլ հայի համար կարևոր է իր էթնիկ տեսակը, սակայն ոչ` պետությունը». Արգիշտի Կիվիրյան

83
Այսօր, 00:00
«Դրա համար էլ հայի համար կարևոր է իր էթնիկ տեսակը, սակայն ոչ` պետությունը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ եկեք մի բան բացատրեմ։ Հայը չի ձևավորվել Հայկական պետության օգնությամբ և պետության շնորհիվ։ Հայը՝ որպես էթնիկ տեսակ ձևավորվել է պետականությունից անկախ, դրա համար էլ հայի համար կարևոր է իր էթնիկ տեսակը, սակայն ոչ՝ պետությունը։ Իսկ օրինակ ադրբեջանցիները ձեւավորվել են հենց Ադրբեջանական պետության արդյուքնում, եթե հարյուր տարի առաջ չհռչակվեր այդ պետությունը, ապա երբեք չէր լինի ադրբեջանցի հասկացություն։ Այսինքն այդ պետությունն ա սարքել իրենց ազգ, դրա համար էլ պետությունն իրենց համար ունի սակրալ նշանակություն։ Հանես այդ պետությունը, իրենք կվերածվեն նորից ուղղակի շիա մահմեդականների։ Այնպես որ, մինչև որ պետությունը որոշիչ ու առանցքային դեր չունենա հայի համար, հայն այս պետությունը չի պաշտպանելու ու կայացնելու։ Ինչ-որ առումով, հայը պետք ա ստորադասի իր էթնիկությունը՝ հանուն պետության, այսինքն՝ էթնիկ համայնքից վերածվելով պետականաստեզծ ազգի»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան