Իսրայելը մեկ ժամում հարվածել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտի
![]() Իսրայելական ռազմաօդային ուժերի 100 ինքնաթիռ մեկ ժամվա ընթացքում հարվածել է «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 120 օբյեկտի։ Այս մասին տեղեկացնում է Իսրայելի ռազմաօդային ուժերի թվիթերյան էջը: Ինչպես հաղորդվում է, հարվածների թիրախում են եղել «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի, հրթիռային ուժերի, հետախուզական վարչության օբյեկտները։ Նշվում է նաև, որ գործողությունը շարունակությունն է մի շարք հարվածների, որոնց նպատակն է թուլացնել «Հեզբոլլահ»-ի հրամանատարական, վերահսկման և կրակային կարողությունները և օգնել իսրայելական ցամաքային ուժերին՝ հասնելու իրենց օպերատիվ նպատակներին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42

