Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի

111
Երեկ, 18:36
Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի

Գերմանական «Spiegel» պարբերականում տեղ գտած լուրերի համաձայն՝ Գերմանիան հաստատել է Թուրքիային 336 մլն եվրո արժողությամբ զենքի փաթեթի գնումը:

Ըստ այդմ՝ գերմանական կառավարությունը երկար տարիներ անց առաջին անգամ նման քայլի է գնացել՝ հաստատելով զենքի արտահանումը Թուրքիա:

Նշվում է, որ նման որոշում կայացվել է Գերմանիայի դաշնային անվտանգային խորհրդի գաղտնի նիստի ընթացքում:

Թուրքական Savunamsanayist.com լրատվակայքի համաձայն՝ զենքի փաթեթի մեջ ներառված է թուրքական նավատորմի համար 100 հատ «Ram» հակաօդային պաշտպանության հրթիռներ և 28 «DM2A4 SeaHake» տեսակի տորպեդներ, ինչպես նաև կորվետ ու թուրքական սուզանավերի և ֆրեգատների մոդեռնիզացման համար անհրաժեշտ պարագաներ: