«Հայաստանը հուսով է չորս շաբաթում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները». նախագահի հարցազրույցը Reuters-ին
Հայաստանը հուսով է առաջիկա չորս շաբաթվա ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները, Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ըստ նրա՝ այդ քայլը կարող է թուլացնել լարվածությունը Հարավային Կովկասում, թեև Բաքուն հասկացնում է, որ գործընթացը մտել է փակուղի: Այդուհանդերձ, Հայաստանի նախագահն ասել է, որ Երևանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ կստորագրի Խաղաղության համաձայնագրի 16 հոդվածները մինչև COP29-ը, որը Բաքուն կհյուրընկալի նոյեմբերի 11-22-ը։ «Եթե միայն մենք լինեինք, այն կստորագրեինք հենց հիմա, այսօր: Բայց հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Համբուրգի Կայուն զարգացման համաժողովի շրջանակներում: Համաձայնեցված հոդվածները պարունակում են միջազգայնորեն ճանաչված հիմնական դրույթներ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Դրանք նաև ապահովում են մեխանիզմ, որը թույլ է տալիս երկու կողմերին՝ շարունակելու բանակցությունները, ի թիվս այլ դրույթների, ըստ Հայաստանի վարչապետի անցյալ ամիս ունեցած ելույթի: Խաչատուրյանը նաև ասել է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունները լավ են ընթանում, և քննարկվում է երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու առաջարկը։ «Սա կնշանակի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- նշել է նախագահը: |
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո
166Երեկ, 22:00Ադրբեջանի Միլի մեջլիսը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար
152Երեկ, 18:54Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
349Երեկ, 18:30Բևեռի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
197Երեկ, 15:48«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
197Երեկ, 15:36«Գեղամ Նազարյանն «ընդդիմադիր» պատգամավոր է»․ Էդգար Ղազարյան
207Երեկ, 15:24