Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Բագրատ Սրբազանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել

70
Այսօր, 14:00
Բագրատ Սրբազանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել

Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

Սրբազանը հուլիսի 15-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցների հետ հանդիպմանը նշել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը․ «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է և քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը՝ այսինքն, ես: Սկզբում գնացել եմ ասել եմ՝ սաղավարտները հանեք, հետո գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդեք: Այս հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առավոտյան: Այդ ստախոս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչեւ ուր է ուզում հեծանիվ քշել, այդպիսի հայտարարություն է արել ու մենք հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ չէ, էդ ո՞ր դատավորն է, որ հանձն առնելու տանել այս գործը մինչև վերջ»:

Նա պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։

Դատարանը վարույթ է ընդունել հայցը, այն մակագրվել է դատավոր Մալվինա Հարությունյանին։