Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը հանդիպել են Արցախի թեմի առաջնորդի հետ

68
Այսօր, 12:42
Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը հանդիպել են Արցախի թեմի առաջնորդի հետ

«Թաթոյան» հիմնադրամը հայտնում է. «Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։
Քննարկվել է հետագա համագործակցության հարցեր, հատկապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր տարբերակներով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների մասին»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան