«Այս նախագծով քանդվելու է բուհական ողջ համակարգը»․ Ցոլակ Ակոպյան
![]() «Այս նախագծով քանդվելու է բուհական ողջ համակարգը»,- խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը․ «100% բուհական ինքնավարությունն իշխանությունների հիմնական թեզերից էր։ Այս նախագծով ոչ միայն 100%-ից հեռու, այլ շատ ավելի վատ վիճակում է հայտնվում համակարգը։ Ըստ առաջարկվող նախագծի՝ կառավարման համակարգում պահպանվելու է քաղաքական դեմքերի, կուսակցական գործիչների մասնակցությունը ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին։ Հոգաբարձուների խորհուրդը ԲՈՒՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որին նոր օրենքով ավելի մեծ լիազորություններ են տրվել։ Սա նշանակում է, որ իշխանական ազդեցություն ունեցող անձինք է՛լ ավելի մեծ հնարավորություն են ունենալու ազդելու որոշումների վրա»,-ասաց Ակոպյանը՝ ներկայացնելով նախագծի մի շարք այլ բացասական կողմեր։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
