Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Միքայել Աջապահյանի գլխում «փոքր Նիկոլ» կա նստած»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

79
Այսօր, 12:30
«Միքայել Աջապահյանի գլխում «փոքր Նիկոլ» կա նստած»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ինձ համար շատ ցավալի է, որ Միքայել Աջապահյանը մինչև հիմա պայքարում է նախագահների ստվերների դեմ։ Նա նախագահների դեմ պայքարում էր նաև 2018-ի հեղաշրջման ժամանակ»,- 24TV-ի եթերում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով վերջերս Միքայել Սրբազանի հնչեցրած այն կարծիքին, թե «Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերներն են»։ «Միքայել Աջապահյանի գլխում «փոքր Նիկոլ» կա նստած, որը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ուղիղ հարվածում է այն շարժմանը, որը մեր ժողովրդի համար հույս է։ Հարվածում է հոգևորականին, ազնիվ մարդուն ոչ հարիր ճանապարհով։ Պայքարում է ստվերների դեմ և դրանով աջակցում այս իշխանություններին»,- հավելեց քաղաքագետը։

«Միքայել Աջապահյանի գլխում «փոքր Նիկոլ» կա նստած»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան