Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Ո՛չ երկրորդ նախագահը, ո՛չ երրորդ նախագահը այս շարժման նախաձեռնողը չեն». Արթուր Խաչատրյան

83
Այսօր, 11:36
«Ո՛չ երկրորդ նախագահը, ո՛չ երրորդ նախագահը այս շարժման նախաձեռնողը չեն». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Լուրեր»-ի եթերում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չի հաջողում Սրբազան շարժումը, ասել է՝ դեռևս չի հաջողում, բայց դա չի նշանակում՝ վաղը չի հաջողելու: Անդրադառնալով նախկին նախագահներին շարժման հետ կապելուն՝ նշել է. «Ո՛չ երկրորդ նախագահը, ո՛չ երրորդ նախագահը այս շարժման նախաձեռնողը չեն․ դա Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզն է՝ որևէ բանով չհիմնավորված: Փաշինյանը վտանգը տեսնում է մեզնից՝ «Հայաստան» դաշինքից։ Տեսե՛ք՝ «Հայաստան» դաշինքից քանի հոգու դեմ կան շինծու քրգործեր, քանի հոգու ելքն է կասեցված, որ չգնան, դրսում ասեն՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Փաշինյանը վտանգը տեսնում է առնվազն «Հայաստան» դաշինքից, և այս բոլոր սլաքները Փաշինյանի պարզ աճպարարություններն են՝ մեզ վարկաբեկելու համար»: Պատգամավորի խոսքով՝ և՛ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը քաղաքական ճանապարհ անցած մարդիկ են ու որևէ մեկը չի կարող արգելել նրանց քաղաքական որևէ գործընթացի մասնակցել. «Ուրիշ խնդիր է, որ դու կարող ես ասել՝ ա՛յ եթե երկրորդ կամ երրորդ նախագահը կա, ես չեմ մասնակցի այդ շարժմանը: Բայց այդ դեպքում ինքդ պետք է որոշես՝ ինչ ես անում»: Խաչատրյանն ընդգծել է՝ նախկին նախագահները որևէ առաջնորդող դեր Սրբազան պայքարի մեջ չեն իրականացնում:

«Ո՛չ երկրորդ նախագահը, ո՛չ երրորդ նախագահը այս շարժման նախաձեռնողը չեն». Արթուր Խաչատրյան