Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Երևանն այդ կերպ փորձել է «գոհացնել» արևմտյան գործընկերներին»․ Հակոբ Բադալյան

68
Այսօր, 12:18
«Երևանն այդ կերպ փորձել է «գոհացնել» արևմտյան գործընկերներին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանը չի միացել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ընդունած հայտարարություններից երկուսին: Դրանցից մեկը Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին հայտարարությանը, մյուսը՝ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին:

Ըստ էության, Երևանն այդ կերպ փորձել է «գոհացնել» արևմտյան գործընկերներին, կամ՝ չառաջացնել նրանց դժգոհությունը: Հատկապես այն պարագայում, երբ Մոսկվա այցն ընդհանրապես արևմտյան «ընկալումներում» մատուցվում է բացասաբար: Եվ առավել ևս, որ Երևանը մի քանի շաբաթ առաջ չէր միացել Եվրոպայի Խորհրդի այն հայտարարությանը, որը վերաբերում էր ուկրաինական պատերազմում ռազմական հանցագործություններին և վերաբերում ՌԴ նախագահ Պուտինին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան