Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. «Ժողովուրդ»

78
Այսօր, 09:00
Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազության և երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու միջև պայքարը չի դադարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունը մերժել է հայտնի երգչի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով։ Ասել է թե՝ Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորման հարցը հասել էր Վճռաբեկ դատարան:

Հայտնի էր դարձել, որ Գլխավոր դատախազությունը դիմել էր վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ասել է թե՝ ՀՀ բոլոր դատական ատյանները՝ առաջին ատյանը, ՀՀ վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները, մերժել էին հայտնի երգչի որդուն կալանավորելու միջնորդություններն ու բողոքները։ Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված և ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Հրաչյա Ղևոնդյանին, սակայն փորձերն անցան ապարդյուն։ Դատարանները կալանքի չտարան, սակայն քրեական հետապնդումը դադարեցնելը մերժվեց»:

Մանրամասները՝ թերթի համարում: