«Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն առնչություն չունի ԼՂ խնդրի հետ». Զախարովա
![]() Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։ «Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա այն առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Մայիսի 12-ին տեղի ունեցածի հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի՝ միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը ժառանգություն է մնացել դեռևս խորհրդային ժամանակներից։ Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նման իրավիճակները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, որպես երկարաժամկետ լուծում մենք տեսնում են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող դեմարկացիայով։ Ռուսաստանը պատրաստ է օգնել դրանում»,- ասել է Զախարովան։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
