«Ահազանգ է հնչեցվում, որ բազմաթիվ գիտնականներ կմնան առանց աշխատանքի». վարչապետը՝ նախարարին
![]() «Վերջին շրջանում ահազանգ է հնչեցվում, որ բազմաթիվ գիտնականներ կմնան առանց աշխատանքի: Ի՞նչն է ստեղծված իրավիճակի պատճառը»,- կառավարության նիստի ժամանակ դիմելով ԿԳ նախարարին՝ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ կառավարությունը 2018-ին դեկտեմբերի 27-ին ընդունել է 2019-ի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին համապատասխան որոշում ու առաջարկվում է բազային ֆինանսավորումը մի շարք բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների իրականացնել 2018-ի սեպտեմբերի 24-ի ԿԳՆ-ն կողմից ստեղծված բազային ու պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի սահմանված կարգով: Առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման, բազային ֆինանսավորման սկզբունքները հաստատելու մասին ԿԳ հրամանն ու մինչև տարվա կեսը կունենանք կենտրոնների արդյունավետություն ու միանգամայն նոր կարգ կառաջարկենք, քանի որ ունենք մեծ բաց»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ պարզաբանելով. «Ունեցել ենք որոշում 2018 սեպտեմբերին, որով հաստատել ենք բուհերի բազային ֆինանսավորման մրցույթը և երբ դեկտեմբերի վերջին ընդունել ենք որոշումը, այս հանգամանքը հաշվի չենք առել: Հաջորդ տարիներին միանգամայն այլ կարգ է լինելու: Նման կրճատումներ չեն լինելու»: Ավելի վաղ անդրադարձել էինք ԵՊՀ աշխատակիցների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ Կառավարության որոշմամբ, ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը: |

Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
6816:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
16001:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
14400:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
160Երեկ, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
171Երեկ, 16:12
«Կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը»․ Արա Պողոսյան
127Երեկ, 15:24
