Տուսկը Նավրոցկուն առաջարկել է հանդիպել
![]() Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախագահ Կարոլ Նավրոցկուն առաջարկել է հանդիպել՝ սահմանադրական ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է Interia-ն։ Նա նշել է, որ նպատակը «որևէ մեկի կողմից առավելության հասնելը կամ մեկ ուրիշին նվաստացնելը» չէ։ «Ես նաև առաջարկել եմ նախագահին այս շաբաթ անցկացնել դեմ առ դեմ հանդիպում, որպեսզի մենք կարողանանք քննարկել, թե ինչպես հասնել լարվածության երկարաժամկետ թուլացման»,- ասել է Տուսկը՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո: «Հավանաբար, մենք շատ հարցերի շուրջ կպահպանենք մեր սեփական կարծիքներն ու տեսակետները, սակայն երկուսս էլ գիտակցում ենք ընդհանուր պատասխանատվությունը»,- հավելել է նա։ Նավրոցկին Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի ողջ պատասխանատվությունը դրել է վարչապետի վրա։ Կառավարության ղեկավարը նախագահի ելույթը որակել է որպես «իրականության հետ կապ չունեցող»։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
