Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«ԱՄՆ-ն չի նախատեսում մոտ ժամանակներս նոր հարվածներ հասցնել Իրանին». Թրամփ

120
Այսօր, 09:07
«ԱՄՆ-ն չի նախատեսում մոտ ժամանակներս նոր հարվածներ հասցնել Իրանին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ ժամանակներս չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին։
Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում՝ հերքելով այն լուրերը, թե ԱՄՆ-ն Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո պատրաստվում է նոր հարվածներ հասցնել Իրանին։
Թրամփը նշել է, որ գոհ է Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակից, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև հակամարտության սրմանը։