Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Ռուբեն թրավլը տուրիստական գործակալությունից մեր տպավորությունը շարունակում է հաստատուն մնալ». Էդգար Ղազարյան

105
Այսօր, 12:30
«Ռուբեն թրավլը տուրիստական գործակալությունից մեր տպավորությունը շարունակում է հաստատուն մնալ». Էդգար Ղազարյան

«Ներքին վստահություն ունեմ, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու, որովհետև հիմնական զեկուցողն ասաց, որ դա վերաբերում է նաև ծառայողական գործուղումներին: Իսկ երբ նայում ենք ԱԺ կայքի ԱԺ նախագահ բաժնի որոշումներ և կարգադրություններ ենթաբաժինը, ապա Ռուբեն թրավլը տուրիստական գործակալությունից մեր տպավորությունը մինչ օրս ոչ միայն չի փոխվում, այլև շարունակում է հաստատուն մնալ»,- ԱԺ իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Քննարկվում է ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: