Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«6 ամսից կլրանա վրաերթի գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը»․ Մարիամ Կանայան

51
Այսօր, 09:18
«6 ամսից կլրանա վրաերթի գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը»․ Մարիամ Կանայան

Երգչուհի, իրավապաշտպան Մարիամ Կանայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «6 ամսից (ապրիլի 26-ին) կլրանա վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին ու նրա չծնված երեխային վրաերթի գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը։
Վարորդը մինչ օրս պատիժ չի կրել։
Շարասյան արագության և կազմակերպման համար պատասխանատու ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը փաստացի «սառեցված» է։
Հ.գ. Ո՞նց անենք, որ չհուսահատվենք…
Ինքս հուսահատվող չեմ, բայց էս ամենը «չտեսնող» ու ռեժիմին սպասարկող երեսպաշտությունը հաստատ էն վիճակը չէր, որին ձգտում էինք... ու հաստատ էսպիսի կառավարման համար կյանք չեն տվել հազարավոր ջահել-ահել հայեր»։

Աղբյուրը`   Մարիամ Կանայան