Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում». Անի Ավետիսյան

112
Այսօր, 13:06
«Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում». Անի Ավետիսյան

Ցավերս չեն մեղմացել, ոնց առաջին օրն էր, այնպես էլ հիմա է, չեմ դիմանում։ Այս մասին «24նյուզ»-ի հետ զրույցում պատմել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից տուժած 39-ամյա Անի Ավետիսյանը։
Նրա խոսքով, այս շաբաթ պատրաստվում են հերթական անգամ վիրահատել իրեն։ Անին նախորդ շաբաթվանից սպասում է վիրահատության օրվա նշանակմանը. «Դեռ օրը հայտնի չէ, սպասում եմ, այս շաբաթ պետք է նոր վիրահատության օր նշանակեն, նախորդ շաբաթվանից սպասում եմ, հնարավոր էր, որ նախորդ շաբաթ անեին, բայց չարեցին»,- ասել է նա։

Անիի խոսքով, առաջիկա վիրահատության ընթացքում ծնկի հատվածում իմպլանտ պետք է տեղադրեն, իսկ ազդրի հատվածում տեղադրված մետաղական կոնստրուկցիաները՝ փոխարինեն։ «Ծունկս, որ փշուր-փշուր էր եղել, պետք է իմպլանտ տեղադրեն, ազդրի հատվածի տեղադրված երկաթներն են փոխելու։ Հիմա պարզապես ֆիքսել են ոտքս։ Հաջորդ վիրահատության նպատակն այն է, որ նպաստի ոսկորի աճեցմանը»,- պատմել է Անին։

Անին ասել է, որ հոգեպես արդեն պատրաստվում է հերթական վիրահատությանը։ Ֆիզիկական տառապանքին գումարվում է նաև անորոշությունը․ դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ նա ստիպված կլինի մնալ հիվանդանոցում։ «Նոր վիրահատություն, նոր ցավեր»,- այսպես է Անին նկարագրել սպասվող միջամտությունը.

«Երբ դեպքը նոր էր եղել, մարդիկ հետաքրքրվում էին, հիմա ոչ ոք չի գալիս ինձ տեսակցության։ Վերակենդանացման բաժանմունքում էի, այդ ժամանակ միայն Անահիտ Ավանեսյանն է եկել, այդ մի անգամը ու վերջ»,- ասել է Անին։

Անին նշել է նաև, որ նախարարությունը հոգում է հիվանդանոցային բուժման ծախսերը, սակայն սննդի հարցում երբեմն խնդիրներ են առաջանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: