«ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին»․ #WSJ
![]() ԱՄՆ-ն Պարսից ծոցի մի քանի երկրների նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավի» մասին, որը կարող է իրականացվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ Փենթագոնը տարհանել է ամերիկացի զինծառայողներին Մերձավոր Արևելքի այն ռազմաբազաներից, որտեղ նրանք կարող էին վտանգի ենթարկվել։ Տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերը համալրում են զինամթերքի պաշարները, իսկ ռմբակոծիչներն ու կործանիչները պատրաստվում են հարվածներ հասցնելուն։ The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ռազմական գործողությունը վերսկսելու վերաբերյալ, սակայն հակված է ընտրություններից հետո լայնածավալ հարձակում իրականացնելու տարբերակին։ Հնարավոր թիրախների թվում կարող են լինել Իրանի ենթակառուցվածքներն ու միջուկային օբյեկտները։ |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
