Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների առաջին փորձի տապալումից հետո ՔՊ-ում անակնկալի են եկել, որ Վլադիմիր Վարդանյանը չանցավ, և այժմ փորձում են հասնել նրան, որ հաջորդ փուլում՝ նոյեմբերի 6-ին, նրա մրցակից Էդգար Շաթիրյանը չառաջադրվի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՍԴ աշխատակարգային նիստում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին ՍԴ նախագահի լիազորություններն է կատարում: Ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն: Սակայն այդ օրը ո՛չ 6, ո՛չ էլ 5 ձայն ստացող չեղավ։ ՍԴ մեր աղբյուրները պատմում են, որ Վլադիմիր Վարդանյանը նիստից առաջ իրեն արդեն ՍԴ նախագահ է զգացել՝ մի գրամ կասկած չունենալով իր ընտրության հարցում։ Քվեարկությունից հետո շոկի են մատնվել ե՛ւ Վարդանյանը, ե՛ւ նրա հովանավորները ու հասկացել են, որ ՍԴ-ում հստակ ձևավորված թիմ է գործում, որին ՔՊ-ում արդեն «գրանտակերների թիմ» անունն են տվել։ Ի դեպ, Շաթիրյանը հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ընդդիմության հայցերի քննության ժամանակ լիովին արդարացրել է Փաշինյանի հույսերը՝ կոշտ հակադարձելով ընդդիմադիրներին, ուստի ոմանք չեն բացառում, որ նա դառնա ՍԴ նախագահ։ Ըստ լուրերի, Շաթիրյանի թեկնածությունն ակտիվորեն լոբբինգ է անում Սեդա Սաֆարյանը»: |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
