Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև

63
Այսօր, 00:18
«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև

Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դիտարկում է՝ որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման առանցքային նախապայման, և այս պահանջը չի կարող չափազանցված համարվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելի Էգմոնտի ինստիտուտում՝ Ադրբեջանի և Եվրոմիության վերլուծական կենտրոնների համաժողովի ընթացքում, հայտարարել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

«Սահմանադրական հստակությունը խաղաղության խոչընդոտ չէ։ Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում է կայուն խաղաղությունը։ Պայմանագիրը չի կարող գոյակցել այնպիսի սահմանադրության հետ, որը հակասում է դրան»,- ասել է Շաֆիևը։

Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է, սակայն այն ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության այն դրույթները, որոնք, Ադրբեջանի գնահատմամբ, տարածքային հավակնություններ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Ոմանք սա չափազանցված պահանջ են համարում։ Սակայն ես մեր եվրոպացի բարեկամներին կոչ կանեի դիմել խաղաղ կարգավորման սեփական փորձին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բանակցություններ վարել անմիջականորեն՝ առանց երրորդ կողմերի միջնորդության։ «Ադրբեջանը չի ձգտում երրորդ կողմերի միջնորդությանը։ Երկու երկրներն ապացուցել են, որ կարող են ուղիղ բանակցություններ վարել և արդյունքների հասնել»,- նշել է Շաֆիևը։