Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն

214
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ., 19:30
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն

Կարեն Ասլանյանը (63 կգ) իր կարիերայում առաջին անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում նա 8:4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը։