«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկզբում անփոփոխ ես թողնում քաղաքական համակարգն ու դրա կանոնները ձևավորող բոլոր կարգավորումները։ Հետո երկխոսության մեջ մտնում միայն ու միայն հեշտ քննադատվող «նախկինների» հետ, նրանցից ամուր ընդդիմություն ձևավորում։ Հետո սեփական ճաշակով ու նախընտրություններով ռեպրեսիաներ կիրառում ՑԱՆԿԱՑԱԾ ընդդիմության նշույլի, շողքի նկատմամբ։ Եթե հանկարծ էդքանից հետո էլ պարտվում ես, բանտ ես նստեցնում հաղթող ընդդիմադիր թեկնածուին։ Վերջում, մի քանի տարուց պարզվում ա, որ մարդն անմեղ էր (Մամիկոն Ասլանյանի օրինակով)։ Նենց համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն էլ մտնում ընտրապայքարի մեջ։ Ուղղակի չեն առաջադրվում, որ բանտ չնստեն։ Հետո «անակնկալ» ստանում ես 80-90 տոկոս քվե։ Առաջին օրը հպարտանում ես քո «հաղթանակով», իսկ երկրորդ օրը մտահոգ դեմքով դուրս գալիս եթեր ու նվնվում, թե բա ընդդիմություն չկա, բայց լավ չի, որ 80-90 տոկոս ենք ստանում, ոնց որ կոմկուսի ընտրությունները լինի։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
