Telegram և WhatsApp հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ ԲԸՏՄ տեսչական մարմնի ղեկավարի անունից
![]() Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի անունից Telegram և WhatsApp հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։ Նշված օգտահաշիվների միջոցով տարբեր անձանց և տնտեսվարող սուբյեկտների կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ հանձնարարականներ տալու, տեղեկություններ պահանջելու, մասնագիտական կամ ներքին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև տեղեկատվության փոխանցում պահանջելու նպատակով։ ԲԸՏՄ-ն պաշտոնապես հայտարարում է, որ նշված օգտահաշիվները կեղծ են և չեն հանդիսանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնական հաղորդակցման միջոցները։ Տեսչական մարմինը հորդորում է․ Չկատարել նշված օգտահաշիվների միջոցով ուղարկվող հանձնարարականները և ցուցումները։ Չտրամադրել և չփոխանցել որևէ տեսակի ծառայողական, մասնագիտական, ներքին կամ այլ տեղեկատվություն։ Չուղարկել փաստաթղթեր, տվյալներ կամ այլ նյութեր և չկատարել կասկածելի հաղորդագրություններում ներկայացված պահանջները։ Չհիմնվել նման հաղորդագրությունների վրա՝ որպես պաշտոնական հանձնարարականների կամ պահանջների։ Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում պահպանել դրանք և տեղեկացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Տեղեկացնում ենք, որ ԲԸՏՄ-ի պաշտոնական հանձնարարականները, տեղեկատվության պահանջները և ծառայողական հաղորդակցությունն իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և պաշտոնական հաղորդակցման միջոցներով։ Կասկածելի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար խնդրում ենք կապ հաստատել ԲԸՏՄ-ի թեժ գծի՝ 119 հեռախոսահամարով կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։ Խնդրում ենք լինել զգոն, չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին և տարածել այս նախազգուշացումը՝ կեղծ օգտահաշիվների միջոցով հնարավոր չարաշահումները կանխելու համար։ |

«Ադրբեջանը կայուն և լավ գործընկեր է Ռուսաստանի համար». Պուտին
4518:13
Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս-ի նկատմամբ
6618:06
«Փաշինյանի իշխանությունը, որ արյունալի պատերազմ բերող է, շարունակում է մնալ իշխանության». Անուշ Միրզոյան
9117:18
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
11116:30
«Դատարանը որոշեց վերացնել Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները». Ռուբեն Մելիքյան
12614:54
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազնը (տեսանյութ)
10114:48
