«Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այսպես կոչված, «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ բանակցելու իրանական կողմի հետ։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Պակիստանի բանակի հրամանատարը և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը բանակցում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։ Հանդիպումից մանրամասներ առայժմ գրեթե հայտնի չեն, սակայն պարզ է մի բան՝ դատելով մասնակիցների կազմից, այն ունի հիմնականում անվտանգային-ռազմական հարցերի լայն շրջանակ, որոնք դաշինքի ներկայացուցիչների կարծիքով, լուծելի են միայն Թեհրանի հետ բանակցելու ճանապարհով։ Ըստ էության, Իրանի դեմ Սաուդյան Արաբիային պաշտպանելու նպատակով ստեղծված դաշինքի ներկայացուցիչները կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը, և սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ադրբեջանը կայուն և լավ գործընկեր է Ռուսաստանի համար». Պուտին
4518:13
Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս-ի նկատմամբ
6618:06
«Փաշինյանի իշխանությունը, որ արյունալի պատերազմ բերող է, շարունակում է մնալ իշխանության». Անուշ Միրզոյան
9117:18
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
11116:30
«Դատարանը որոշեց վերացնել Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները». Ռուբեն Մելիքյան
12614:54
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազնը (տեսանյութ)
10114:48
