«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակել։ Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ ՀՕՊ համակարգերի, հիմնականում Patriot համակարգի հրթիռների մատակարարման հետ կապված ուշացումներ կան։ «Ցավոք, մատակարարման շատ էական սահմանափակումներ կան, և այս ՀՕՊ փաթեթները ուշանում են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր ժամանակին աջակցություն են ցուցաբերում։ Բայց, ցավոք, կան նաև ուշացումներ։ Եվ բոլորը կարող են լսել և բոլորը կարող են տեսնել, որ մենք ներկայում պայքարում ենք ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար», - հավելել է Զելենսկին։ Իր հայտարարության մեջ Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ «այս տարի Ուկրաինայի դիրքերը ռազմաճակատում մնում են ամենաամուրն այս պատերազմի երկար ժամանակահատվածում»։ |

Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
250Երեկ, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
19925.10.2026, 19:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
18025.10.2026, 16:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
16425.10.2026, 12:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
19825.10.2026, 12:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
35025.10.2026, 10:20
