«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել «մեր բարեկամ» Մակրոնի հետ։ Ըստ տեղեկության, Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունն ու ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերին Ֆրանսիան ու Թուրքիան ստորագրեցին պաշտպանական գործակցության խորացման աննախադեպ համաձայնագիր, որը ծավալի ու տրամաբանության առումով էապես տարբեր է նրանց միջեւ նախկին գործակցությունից։ Դրանից դժգոհություն էր հայտնել Հունաստանը, իհարկե ոչ պաշտոնական նոտայի տրամաբանությամբ։ Երբ Թուրքիան ու Ֆրանսիան նախագահների մակարդակով քննարկում են երկկողմ հարաբերությունը, ապա ներկայումս դա առաջին հերթին թերեւս հենց ռազմա–քաղաքական համատեքստն է, հաշվի առնելով մի շարք իրողություններ։ Այս հանգամանքը իհարկե հետեւությունների տեղիք է հայ «հանդիսատեսի» համար։ Հետաքրքիր է, արդյո՞ք Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է Ֆրանսիայի ներքին վիճակը։ Ըստ էության, Թուրքիայի համար առավել կարեւոր կլինի ոչ թե այն, թե ով կդառնա ՄԱԿ նոր ԳՔ, այլ, թե ով կլինի Ֆրանսիայի նոր նախագահ 2027 թվականին։ Ինչ վերաբերում է ՄԱԿ ԳՔ հարցին, ապա այստեղ բավականին երկակի վիճակ է։ Տեղեկություն կա, որ Թրամփը ուզում է այդ պաշտոնի համար առաջ մղել Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանին, որը կարծես թե վատ հարաբերություն չունի նաեւ Էրդողանի հետ։ Ավելին, կարծես թե նրա հետ աշխատել է Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, որտեղ Հունգարիան ունի դիտորդի կարգավիճակ։ Միեւնույն ժամանակ, Մակրոնի հետ Օրբանը կարծես թե կոնֆլիկտային դիրքում էր, հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահը եվրոպական լիբերալ–գլոբալիզմի դիրքերում է։ Էրդողանն արդյո՞ք փորձել է ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Ֆրանսիայի նախագահի մոտ բարեխոսել Օրբանի համար»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
