Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսա Ասմանգուլյանին։ Սակայն ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել առողջապահական համակարգում, և ի՞նչ փորձ ունի հոգեկան առողջության ոլորտում։ Ասմանգուլյանը հիշատակվում է նաև 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ՄԻԱՎ-ի դեմ պայքարին նվիրված միջոցառման մասնակիցների շարքում՝ որպես նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավար։ Տեղեկություններով՝ Ասմանգուլյանը նախարարության համակարգում միջազգային դրամաշնորհային ծրագրերի կառավարման և համակարգման հետ կապված գործերն է արել։ Այդ հրապարակման մեջ Պողոսյանը նաև պնդումներ էր արել Ասմանգուլյանի և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հարաբերությունների մասին։ Հանրությանը, հետևաբար, կարևոր է ներկայացնել՝ ի՞նչ մասնագիտական փորձ ունի Ասմանգուլյանը հենց հոգեկան առողջության ոլորտում, արդյոք ունի հոգեբուժական հաստատության կառավարման փորձ, և ինչո՞վ է պայմանավորված նրա ընտրությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
18323.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
21121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
17719.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
21317.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
49616.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
52716.10.2026, 20:48
