Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի քիմիական գործարաններից մեկին
![]() Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում գտնվող ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկի՝ «Ազոտ» քիմիական գործարանի վրա։ Ձեռնարկության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են մոնիթորինգային թելեգրամյան ալիքները։ «Ազոտ» գործարանը մտնում է «ԵվրոՔիմ» ընկերությունների խմբի մեջ և Ռուսաստանում ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Գործարանը արտադրում է ամոնիակ, ամոնիումի նիտրատ, կարբամիդ և մեթանոլ։ Exilenova+ և Supernova+ թելեգրամյան ալիքների տվյալներով՝ գիշերը Ուկրաինայի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Լիպեցկ քաղաքում գտնվող մետալուրգիական գործարանում։ Ձեռնարկությունը մտնում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի խմբի մեջ և Ռուսաստանում սև մետալուրգիայի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Ավելի վաղ լրագրողները հրապարակել էին տվյալներ, որ գործարանի արտադրանքը մատակարարվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
