Սերբիայում դեռահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանի վրա
873
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ., 13:25
![]() Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ Իսրայելի դեսպանատան մոտ, դեռահասը հարձակվել է իրավապահ մարմնի աշխատակցի վրա։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Իվիցա Դաչիչը, գրում է Informer-ը։ «Դեռահասը․․․ բացականչել է «Ալլահու Աքբար» և երկու դանակով հարձակվել ոստիկանի վրա»,- հայտնել է պաշտոնյան։ Նա նշել է, որ ոստիկանը ստիպված է եղել ինքնապաշտպանության նպատակով կրակ բացել։ Հարձակվողը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել։ Իրավապահ մարմնի աշխատակիցը թեթև վնասվածք է ստացել։ Ըստ առկա տվյալների՝ դեռահասը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից։
|

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
