Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

Բրազիլիայից փախած Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ

103
Այսօր, 11:37
Բրազիլիայից փախած Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ

Բրազիլիայից փախած՝ նախագահի նախկին թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուն ընտանիքի հետ ժամանել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքի բրազիլական ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա փախել է Արգենտինա։

Իսկ Associated Press գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ կտա Բոլսոնարուին և նրա ընտանիքին մնալ երկրում և նրանց վիզաներ կտրամադրի։

Հաղորդվում է, որ Բոլսոնարուն Բրազիլիայից փախչելու որոշում է կայացրել կիրակի օրը կայացած ընտրություններում պարտվելուց հետո, ինչպես նաև, երբ դատական իշխանությունները պարտավորեցրել էին նրան մնալ երկրում և հանձնել անձնագրերը՝ բրազիլականն ու իտալականը։

Նախօրեին Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ֆլավիու Դինուն որոշում է կայացրել սկսել հետաքննություն՝ Բոլսոնարուի նախընտրական քարոզարշավի հնարավոր օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ։ Բացի այդ, Բոլսոնարուն երկու քրեական գործով անցնում է որպես մեղադրյալ։ Դրանք կապված են փողերի լվացման և այլ հանցագործությունների հետ։ Բրազիլական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա՝ Սենատում լիազորությունների ժամկետն ավարտվում է 2027 թվականի փետրվարին, որից հետո նա կարող է ենթարկվել քրեական հետապնդման։