Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Պարզվում է՝ նախարարը գիտի, որ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները չեն կարող լինել ֆիկտիվ, ինչպես ժամանակին եղել են ֆիկտիվ Հանրապետականներ». Էդգար Ղազարյան

72
Այսօր, 12:48
«Պարզվում է՝ նախարարը գիտի, որ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները չեն կարող լինել ֆիկտիվ, ինչպես ժամանակին եղել են ֆիկտիվ Հանրապետականներ». Էդգար Ղազարյան

«Այս համաձայնագրի վավերացման գործընթացն իր մեջ մի առավելություն է պարունակում, պարզվում է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը գիտի, որ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները չեն կարող լինել ֆիկտիվ, ինչպես ժամանակին եղել են ֆիկտիվ Հանրապետականներ»,- «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին ՀՀ ու ԱՄԷ միջև համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Պատգամավորը հավանաբար նկատի ունի այն, որ 2019 թվականին Գևորգ Պապոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ տարիներ առաջ կարճ ժամանակով ֆիկտիվ անդամակցել է ՀՀԿ-ին: